Նորություններ

Սեպտեմբերի 7-ը խաղալիք զենքերը ոչնչացնելու համաշխարհային օրն է

Սեպտեմբերի 7-ը խաղալիք զենքերը ոչնչացնելու համաշխարհային օրն է

07.09.2022

Սեպտեմբերի 7-ին նշվում է խաղալիք զենքերը ոչնչացնելու համաշխարհային օրը։ Այն միջազգային կարգավիճակ ունեցող ոչ միանշանակ օրերից մեկն է։

Այս օրը սկսել է նշվել 1988 թվականին՝ Ծնողական խնամակալությունից զրկված երեխաների եւ որբերի համաշխարհային ասոցիացիայի նախաձեռնությամբ:

Օրվա գաղափարը, որի ժամանակ երեխաներին առաջարկվում է հրաժարվել ռազմական խաղալիքներից, դրանք փոխարինել ուրիշներով(փափուկ, կոնստրուկտորներ, սեղանի խաղեր, մեքենաներ, տիկնիկներ եւ այլն), անցկացնելու նախաձեռնությամբ այս կազմակերպությունը հանդես է եկել 1987 թվականին:

Հաջորդ տարի նախաձեռնությունը ներկայացվել է տարբեր երկրներում եւ կողմնակիցների մի ամբողջ շարք ձեռք բերել, որոնք այդ պահից ամեն տարի մասնակցում են ռազմական խաղալիքներից հրաժարվելու ակցիաների անցկացմանը:

 

Comments are closed.