Նորություններ
Այսօր Ծրագրավորողի միջազգային օրն է
13.09.2022
Ծրագրավորողի միջազգային օրը ճանաչված է բազմաթիվ տեխնոլոգիական և ծրագրավորման ընկերությունների կողմից։ Ամենամյա տոնը նշվում է տարվա 256-րդ օրը (հաշվարկման տասնվեցական համակարգում 100-րդ, կամ 28-րդ)։ Այն պաշտոնապես ճանաչված է Ռուսաստանի Դաշնության կողմից։
256 թիվը (28) ընտրվել է, քանի որ այն մեկ ութ-բիթ բայթով ներկայացվող տարբեր արժեքների քանակն է և հայտնի է ծրագրավորողների շրջանում։ 256-ը նաև երկուսի ամենաբարձր աստիճանն է։
Տոնի գաղափարը առաջարկել են «Parallel Technologies» ծրագրային ապահովման ընկերության աշխատակիցներ Վալենտին Բալտը և Միքաել Չերվիակովը։ Դեռևս 2002 թվականին նրանք կազմակերպել են ստորագրահավաք՝ Ռուսաստանի կառավարությունից 🇷🇺 օրը պաշտոնապես որպես ծրագրավորողի օր ճանաչելու խնդրանքով։
2009 թվականի հուլիսի 24-ին Ռուսաստանի զանգվածային հաղորդակցության և կապի նախարարությունը հանդես է եկել նոր մասնագիտական տոնի՝ ծրագրավորողի օրվա, նախագծով։
2009 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է հրամանագիրը