Նորություններ

Ստեղծվել է վիրուսները վերացնող թաղանթ

Ստեղծվել է վիրուսները վերացնող թաղանթ

12.09.2022

Բելֆաստի Թագավորական համալսարանի հետազոտողները ստեղծել են պլաստիկե թաղանթ, որը կարող է սպանել մակերեսին հայտնված վիրուսները սենյակային լուսավորության պայմաններում։

Ինքնաստերիլացվող թաղանթն առաջինն է իր տեսակի մեջ. դրա արտադրությունը թանկ չէ, կարող է օգտագործվել հիվանդանոցներում մեկանգամյա գոգնոցների, սփռոցների եւ վարագույրների պատրաստման համար։

Այն ծածկված է ուլտրամանուշակագույն ճառագայթը կլանող մասնիկների բարակ շերտով, որոնք արտադրում են թթվածնի ռեակտիվ ձեւեր՝ ROS։ Դրանք սպանում են վիրուսները, այդ թվում եւ SARS2-ը։

Թաղանթի ստեղծման համար օգտագործվող տեխնոլոգիան ապահովում է նաեւ դրա քայքայվելու հատկությունը՝ ի տարբերություն ներկա մեկանգամյա պլաստիկե թաղանթների, որոնց այն փոխարինելու է. սա շատ ավելի էկոլոգիական է։

Այս հայտնագործությունը կարող է զգալիորեն կրճատել վիրուսների փոխանցման հնարավորությունը բուժհաստատություններում, ինչպես նաեւ այլ վայրերում, որտեղ օգտագործվում են պլաստիկե թաղանթներ, օրինակ՝ սննդամթերքներ արտադրող ֆաբրիկաներում։

Հետազոտողները թեստավորել են թաղանթը՝ ստուգելով նրա հակավիրուսային ակտիվությունը. նրանք օգտագործել են չորս տարբեր վիրուսներ՝ А գրիպի վիրուսի երկու շտամ, գերկայուն EMCV պիկորնավիրուսը եւ SARS2-ը՝ թաղանթը ենթարկելով կամ ուլտրամանուշակագույն ճառագայթման, կամ սառը սպիտակ լույսի ֆլուորեսցենտային լամպի ներգործությանը։

Նրանք հայտնաբերել են, որ թաղանթն արդյունավետորեն սպանում է բոլոր վիրուսները, անգամ միայն սպիտակ լյումինեսցենտային լամպերով լուսավորված սենյակում։

Comments are closed.