Նորություններ
Հայրենիքը պաշտպանելիս զոհվել է ՀՊՄՀ ուսանող Վոլոդյա Աբրահամյանը
23.09.2022
Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս, հակառակորդի կրակոցից զոհվել է Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ուսանող, ժամկետային զինծառայող Վոլոդյա Աբրահամյանը։
Վոլոդյա Աբրահամյանը ծնվել էր 2003 թվականին Երևանում, ավարտել ՀՊՄՀ-ի Հենակետային ավագ դպրոց վարժարանը․ Լրագրություն բաժնի 1-ին կուրսի ուսանող էր։
Խելացի, ազնիվ, զուսպ ու բարի, նվիրված՝ գործին, ընկերներին, հայրենիքին․ Վոլոդյա Աբրահամյանին այսպես է բնութագրում վարժարանի նախկին տնօրեն, բուհի պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը։
Ռդոի Ֆամայի աշխատակազմն իր խորը վշտակցությունն է հայտնում Վոլոդյա Աբրահամյանի հարազատներին, զինակիցներին, կուրսընկերներին։ Նրա անունը հավերժ կմնա մեր երկրի, բուհի պատմության մեջ, նրա ընկերների, ուսուցիչների ու դասախոսների սրտերում։
Հավերժ փառք և խոնարհում հայրենիքի պաշտպանության և հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած քաջորդիներին, բոլոր հերոսացած տղաներին։