Նորություններ

Կինը՝ 31000 տարի առաջ

Կինը՝ 31000 տարի առաջ

29.09.2022

19-րդ դարի վերջին հնագետները հայտնաբերել են մարդու գանգ, որը թաղված է եղել ներկայիս Չեխիայի Մլադեչ գյուղի քարայրում։

Գիտնականները հաստատել են, որ գանգը մոտ 31000 տարեկան է եւ պատկանում է տղամարդու։

Սակայն վերջերս կատարած ուսումնասիրությունն ապացուցել է, որ գիտնականները սխալվել են՝ գանգը, որը կոչվում է «Մլադեչ-1», պատկանել է 17-ամյա կնոջ, որն ապրել է քարի դարում, վերին պալեոլիթի ժամանակաշրջանում (մոտ 43000-26000 տարի):

Նրանց վերադասակարգման համար գիտնականներն օգտագործել են 19-րդ դարի հնագիտական պեղումների ժամանակ հավաքված տեղեկատվությունը, հետազոտողների կողմից 1930-ականներին իրականացված դեմքի վերականգնումները եւ համակարգչային տոմոգրաֆիան՝ գանգի թվայնացված պատկեր ստեղծելու համար: Քանի որ ստորին ծնոտը բացակայել է, փորձագետները դիմել են ժամանակակից մարդկանց ծնոտների վերաբերյալ առկա տվյալներին:

Comments are closed.