Նորություններ

Այսօր կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է

Այսօր կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է

04.10.2022

Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը ստեղծված է Երկիր մոլորակի մյուս բնակիչների խնդիրների վրա մարդկանց ուշադրությունը գրավելու նպատակով։ Օրը նշվում է ամեն տարի՝ հոկտեմբերի 4-ին։

Այս օրը նշել որոշվել էր Ֆլորենցիայում 1931 թվականին, բնության պաշտպանության շարժման կողմնակիցների միջազգային համագումարում։

Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվա անցկացման ամսաթիվը պատահական չէր ընտրված։ Հոկտեմբերի 4-ը կաթոլիկ եկեղեցու սրբերից ամենահարգվածներից մեկի՝ Ֆրանցիսկ Ասսիզեցու հիշատակի օրն է․ վերջինս համարվում է կենդանիների խնամակալը, այդ պատճառով էլ համագումարի մասնակիցները ընտրեցին այդ օրը։

Այսպիսի օրվա անցկացման գաղափարը ընդունվեց ամբողջ աշխարհում, և 2008 թվականին այս ամսաթվին նվիրված տարաբնույթ միջոցառումները անցկացվեցին արդեն աշխարհի 66 երկրում։

Comments are closed.