Նորություններ

Ինչպե՞ս լիցքավորել սմարթֆոնը 10 րոպեում

Ինչպե՞ս լիցքավորել սմարթֆոնը 10 րոպեում

03.10.2022

Արդեն այսօր գոյություն ունի սմարթֆոնների արագ լիցքավորման տեխնոլոգիան․ ընդամենը 6 րոպեում հնարավոր է լիցքավորել մարտկոցը 80 տոկոսով։  Digital Chat Station մականունով ինսայդերը նշում է, որ հաջորդ տարի կհայտնվի նոր տեխնոլոգիա, որը թույլ կտա սմարթֆոնն ամբողջությամբ լիցքավորել 10 րոպեից պակաս ժամանակում։

Քանի որ սմարթֆոնները մեծ չեն, դրանք հնարավոր չէ հագեցնել հզոր մարտկոցներով, որոնց լիցքը կպահպանվի մի քանի օր։ Այդ պատճառով արտադրողները փորձում են խնդրին այլ տեսանկյունից մոտենալ եւ նոր հեռախոսներն ապահովել արագ լիցքավորման հնարավորությամբ։

Արդեն կան սմարթֆոններ, որոնք բավական արագ են լիցքավորվում։

Digital Chat Station-ը վստահ է, որ հաջորդ տարի թողարկվելիք հեռախոսները կլիցքավորվեն նույնիսկ էլ ավելի արագ՝ հաշված րոպեների ընթացքում։

Comments are closed.