Նորություններ
Այսօր Գրադանավարի օրն է
07.10.2022
2004թ. ապրիլին ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը հայտարարվեց գրադարանավարի օր:
Տոնի խուրհուրդը՝ գրքի արժևորումն է, նրա մեծ դերակատարությունն առողջ հասարակության ձևավորման գործում:
Գրադարանագիտությունը գիտական առարկա է, այն գրադարանների պատմության և գրադարանային գործի մասին գիտություն է: Այն ունի տեսական տարողունակ բովանդակություն, հասկացությունների ընդարձակ ապարատ և այլ գծեր:
Գրադարանագիտությունը սերտորեն կապված է մատենագիտության, գրքագիտության, փաստաթղթագիտության, սոցիոլոգիայի, մանկավարժության, մշակութաբանության, հոգեբանության, ինֆորմատիկայի, ինչպես նաև` թանգարանային և արխիվային գործի հետ:















