Նորություններ

ՀՊՄՀ-ն հաղթել է «Կերպարվեստի նախագծեր» ծրագրում

ՀՊՄՀ-ն հաղթել է «Կերպարվեստի նախագծեր» ծրագրում

05.10.2022

Մանկավարժական համալսարանը հաղթող է ճանաչվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կերպարվեստի նախագծեր» դրամաշնորհային ծրագրում։ «Հայկական հեքիաթներ» ժողովածուն իրենից ներկայացնում է 10 հեքիաթ-բացիկ․ նախատեսված է 3՝ նախադպրոցական, կրտսեր և միջին տարիքային խմբի համար։

Նախագծի ստեղծման ակունքում ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դասախոսներն են ու ՀՊՄՀ 57 հիմնական դպրոցի մեթոդիստը։ Նոր ու արդեն սիրված հեքիաթ-բացիկը բովանդակում է հեքիաթի հիմնական իմաստը, հակառակ կողմում՝ դրա բովանդակությանը մոտեցված նկարազարդումն է։

«Նախագիծն իրականացվել է կես տարում, տարվել է հետազոտական լուրջ աշխատանք։ Այն նորույթ է հայկական իրականությունում, որը հուսով ենք կհետաքրքրի ընթերցողին»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի դոցենտ, նախագծի հեղինակ և համակարգող Արմինե Բաղդասարյանը։

Նախագծի մեթոդիստ Կարինե Չիբուխչյանն էլ հավելում է ՝ լուրջ նախաձեռնություն էր․ ընտրել են ուսուցողական բնույթի հեքիաթներ, որոնք որոշակի կրճատումների արդյունքում չեն կորցրել նուրբ շեշտադրումները, գեղարվեստականությունը, այլ ուղվված են ձևավորելու ընթերցասեր երեխաներ։

«Կերպարվեստի նախագծեր» ծրագրի նկարազարդողները Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դասախոսներ Էդուարդ Մուրադյանն ու Միսակ Մելքոնյանն են։ Վերջինս խոստովանում է՝ բարդ աշխատանք էր․ ցանկացած բնագավառում երեխաների համար որևէ բան ստեղծելն է բարդ․ «Հեքիաթը խորը փիլիսոփայական խորհուրդներ ունի։ Բավականին բարդ էր նկարազարդել հեքիաթը՝ հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունը, փիլիսոփայական խորհուրդները, գաղափարն ու ընթերցողի տարիքին բնորոշ գունապնակը»,-նշեց Միսաք Մելքոնյանը, որը վստահ է՝ ընթերցողը կգնահատի։

«Հայկական հեքիաթներ» ժողովածուն առաջիկայում իր ուրույն տեղը կգտնի նաև հանրակրթական դպրոցներում։

Comments are closed.