Նորություններ

Կէկրանավորվի Ագաթա Քրիստիի վեպերից մեկը

Կէկրանավորվի Ագաթա Քրիստիի վեպերից մեկը

10.10.2022

2023 թվականի աշնանը էկրան կբարձրանա Ագաթա Քրիստիի`«Խնջույք Հելոուինի ժամանակ» վեպի հիման վրա նկարահանված  «Ուրվականները Վենետիկում»  դետեկտիվ ստեղծագործությունը։

Վեպը գրվել է 1968 թվականին: Գործողությունները տեղի են ունենում հետպատերազմյան Վենետիկում. Պուարոն հետաքննում է առեղծվածային սպանությունը, որը տեղի է ունեցել առանձնատանը:

Ֆիլմը կնկարահանի եւ դրանում կխաղա օսկարակիր Քենեթ Բրանան: Ֆիլմում կխաղան նաեւ Միշել Յոն, Ջեյմի Դորնան, Թինա Ֆեյը, Քելլի Ռեյլին, Կամիլ Քոթեն եւ այլոք:

«Ուրվականները Վենետիկում»-ի նկարահանումները կսկսվեն նոյեմբերին Լոնդոնում եւ Վենետիկում:

Բրանայի գլխավոր դերակատարմամբ նախորդ էկրանավորումը՝ հիմնված Ագաթա Քրիստիի «Մահը Նեղոսի վրա» ստեղծագործության վրա թողարկվել է 2022 թվականի փետրվարին: Այն տոմսարկղերում հաջողություն չի գրանցել եւ արժանացել է քննադատների վատ արձագանքներին: Նախագիծը վերջինն էր Արմի Համերի համար, ով մեղադրվել է մի շարք սեռական ոտնձգությունների համար:

Comments are closed.