Նորություններ
Այսօր աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրն է
17.10.2022
1993 թվականից հոկտեմբերի 17-ին նշվում է աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրը։
Իր բանաձևում Գլխավոր ասամբլեան կոչ է արել բոլոր պետություններին այս օրը իրականացնել միջոցառումների քարոզարշավ՝ աղքատության և չքավորության դեմ պայքարի համար։
1987 թվականի հոկտեմբերի 17-ին տարբեր երկրներից տարբեր դասերի շուրջ 100 հազար մարդ հավաքվել էին Փարիզում, Մարդու իրավունքների հրապարակում՝ Տրոկադերոյում և արտահայտեցին իրենց մերժումը աղքատությանը։ Պահանջելով հարգել մարդու իրավունքները, իրավապաշտպանները աջակցեցին ATD չորրորդ աշխարհի հիմնադիր, հայր Ջոզեֆ Վրեսինսկու կարգախոսին՝ այնտեղ, որտեղ մարդը ստիպված է ապրել աղքատության մեջ, խախտվում են մարդու իրավունքները։ Այս իրավունքների պաշտպանության համար պայքարում միավորվելը բոլորի սրբազան պարտքն է։
Այդ օրը Տրոկադերոյի հրապարակում հուշաքար է դրվել։
2000 թվականին տեղի ունեցած Հազարամյակի գագաթաժողովին համաշխարհային առաջնորդներն իրենց առջեւ առաջադրանք դրեցին մինչեւ 2015-ը կրկնակի անգամ կրճատել ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց աղքատության ցուցանիշը: Այդպիսին են համարվում այն մարդիկ, ում օրական եկամուտը չի գերազանցում մեկ դոլարը:















