Նորություններ
Մեկնարկել է Հռոմի 17-րդ կինոփառատոնը
14.10.2022
Իտալիայում մեկնարկել է Հռոմի 17-րդ կինոփառատոնը:
Ծրագրում 130 ֆիլմ Է: Հիմնական մրցույթում հայտնվել են Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ «Կարմիրը, սպիտակը եւ ջուրը» եւ Իթան Հոուքի եւ Յուեն Մաքգրեգորի մասնակցությամբ “Raymond Ray” ֆիլմերը եւ այլ ժապավեններ:
Մրցույթից դուրս կցուցադրեն Սթիվեն Սփիլբերգի վերջին աշխատանքը՝ «Ֆաբելմանները», Ռեյֆ Ֆայնսի եւ Անյա Թեյլոր-Ջոյի մասնակցությամբ «Մենյու», ինչպես նաեւ «Ամստերդամ» կինոնկարները, որտեղ նկարահանվել են Քրիստիան Բեյլը, Մարգո Ռոբբին եւ Ռոբերտ դե Նիրոն:
Հռոմի կինոփառատոնը կտեւի մինչեւ հոկտեմբերի 23-ը:















