Նորություններ
Շուտով՝ «Անքնություն»
19.10.2022
Հոկտեմբերի 28-ից մեծ էկրաններ կբարձրանա ռեժիսոր, սցենարիստ Հարութ Ղուկասյանի եւ պրոդյուսեր Արմեն Սողոյանի «Անքնություն» հոգեբանական թրիլերը։
Ֆիլմի գլխավոր հերոսն Արմանն է, նա տառապում է անքնությամբ։ Արմանի կյանքն ամբողջությամբ փոխվում է մի գիշերվա ընթացքում, երբ պատահական զանգ է ստանում անծանոթուհուց, որն օգնության կարիք ունի։ Այս իրադարձությունն էլ դառնում է ֆիլմի կարեւորագույն գործողությունների սկիզբը։«Անքնությունը» սցենարիստ Հարութ Ղուկասյանի ռեժիսորական դեբյուտն է․
«Անքնություն» ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են Սամվել Թադեւոսյանն ու Ինգրիտ Կոկչյանը։ Ֆիլմում հանդես են գալիս նաեւ Բաբկեն Չոբանյանը, Ալիս Մելիքսեթյանը եւ պրոդյուսեր Արմեն Սողոյանը։
Պրոդյուսերի խոսքով՝ ֆիլմն արդեն առաջարկվել է Netflix ընկերությանը․ սցենարը հավանել են, այժմ տեխնիկական բանակցություններն են ընթանում։















