Նորություններ

Այսօր խոհարարի միջազգային օրն է

Այսօր խոհարարի միջազգային օրն է

20.10.2022

Ամեն տարի հոկտեմբերի 20-ին իրենց մասնագիտական տոնն են նշում ամբողջ աշխարհի խոհարարները:

Միջազգային տոնը հիմադրվել է 2004 թվականին Խոհարարական միությունների համաշխարհային ասոցիացիայի կողմից: Ասոցիաիցիան ունի 8 միլիոն անդամ, որոնք տարբեր երկրներում աշխատող խոհարարներ են:
Խոհարարների միջազգային օրը տոնում են ավելի քան 70 երկրում եւ այն կրում է մասշտաբային բնույթ: Բացի խոհարարներից, տոնական միջոցառումների կազմակերպման հարցում մասնակցում են իշխանության, տուրիստական ընկերությունների ներկայացուցիչները,  փոքր սրճարանների,հայտնի ռեստորանների սեփականատերերը: Նրանք կազմակերպում են վարպետաց դասեր եւ մրցույթներ խոհարարների շրջանում, անցկացնում են համտեսներ եւ փորձարկում են յուրահատուկ ուտեստներ պատրաստելու եղանակները:

Խոհարարի մասնագիտությունն աշխարհում ամենապահանջված եւ հնագույն մասնագիտություններից մեկն է: Իհարկե, պատմությունը լռում է այն մասին, թե ով է առաջինը մտածել որսի միսը կամ հավաքած բանջարեղենը եփելու մասին, սակայն դրա փոխարեն գեղեցիկ լեգենդ կա կնոջ վերաբերյալ, ում անունով կոչվել է այդ մասնագիտությունը։

Հին հույները պաշտում էին բժշկության աստված Ասկլիպիոսին (հռոմեական դիցարանում՝ Էսկուլապ)։ Նրա դուստր Հիգեան համարվում էր առողջության պահապանը (այստեղից, ի դեպ, առաջացել է «հիգիենա» բառը)։ Իսկ նրանց հավատարիմ օգնականը խոհարար Կուլինան էր, որը համարվում էր խոհարարական արվեստի աստվածուհին։ Այստեղից էլ առաջացել է «կուլինարիա»՝ խոհարարություն անվանումը։

Թղթին հանձնված առաջին բաղադրատոմսերն ի հայտ են եկել Բաբելոնում, Հին Եգիպտոսում եւ Հին Չինաստանում, ինչպես նաեւ արաբական Արեւելքի երկրներում: Դրանցից մի քանիսը մեզ են հասել այդ ժամանակաշրջանի գրավոր հիշատակարաններում, եւ ցանկության դեպքում յուրաքանչյուր ոք կարող է փորձել պատրաստել ուտեստներ, որոնք համտեսել է Եգիպտոսի փարավոնը կամ Չինաստանի կայսրը:

Comments are closed.