Նորություններ
Տեսահոլովակ՝ OnPlay փոփ խմբի կատարմամբ
25.10.2022
Հայկական OnPlay փոփ խումբը, որը տարիներ շարունակ հանրության լայն շրջանակին է մատուցում հայտնի հիթերի քավր տարբերակներ, հրապարակել է առաջին հոլովակը:
Ola երգի երաժշտության հեղինակն ու գործիքավորողը Նիկ Էգիբյանն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, հոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է:
Խումբը նախատեսում է համերգային ծրագրերով հանդես գալ, տեսահոլովակներ նկարահանել։Երգում են հիմնականում քավր, բայց կունենան նաև հեղինակային գործեր, որոնցից է Ola-ն:
Որպես մենակատարներ, խմբում հանդես են գալիս Էմմա Հովհաննիսյանը, Արևիկ Գրիգորյանը, Ջուլիետտա Գրիգորյանը և Արտյոմ Հակոբյանը:















