Նորություններ

«Լույսի կաթիլներ»-ը՝ միջազգային կինոփառատոնում

«Լույսի կաթիլներ»-ը՝ միջազգային կինոփառատոնում

24.10.2022

Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը ցուցադրվելու է Ֆլորենցիայի միջազգային երկրորդ կինոփառատոնի (Florence International Film Festival) մրցութային ծրագրում:

Փառատոնը տեղի կունենա Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում` նոյեմբեր ամսին։

Ֆիլմը պատմում է 1990-ականների Հայաստանի մասին․ զինվորական կալանքից ազատվելուց հետո Արսենը վերադառնում է տուն:

Ծնողները ավտովթարից զոհվել էին, երբ նա կալանքում էր: Բանակային անցյալը և իր հետ այնտեղ տեղի ունեցածն ազդեցություն են թողել Արսենի վրա: Լուռ վերապրելով անցյալը՝ փորձում է համակերպվել քաղաքացիական կյանքին: Նրան փորձում է օգնել բանակային հրամանատարը, որը դարձել է հոգևորական: … և այդ խավարի մեջ Արսենը հանդիպում է Մարիին:

Կինոնկարի համասցենարիստներն են Արման Չիլինգարյանը և Գարիկ Մաշկարյանը, օպերատորը Արտո Խաչատրյանն է, նկարիչը Ներսես Սեդրակյանն է, կոմպոզիտորը՝ Լևոն Թևանյանը, հնչյունային ռեժիսորը՝ Տիգրան Կուզիկյանը: Այս ֆիլմում իր վերջին դերն է խաղացել սիրված դերասան Վիգեն Ստեփանյանը:

Comments are closed.