Նորություններ

«Ռուսական կինոյի օրերը»՝ Երևանում

«Ռուսական կինոյի օրերը»՝ Երևանում

24.10.2022

Երևանում անցկացվեցին «Ռուսական կինոյի օրերը»: Ռուսական կինոյի օրերի բացումը իրականացավ «Բուկա, իմ սիրելի հրեշը» անիմացիոն մուլտֆիլմի, ինչպես նաև «Կրակ» հերոսական դրամայի ցուցադրությամբ : Հանդիսատեսի շարքերում կային դպրոցականներ, ինչպես նաև ներկա էին «Հայ օգնության ֆոնդի» սաները: «Նիկա» աղմկահարույց դրամայի ցուցադրությանը ներկա են գտնվել ՀՀ Ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը, դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը, մոդելավորող Դիանա Շատվերյանը: Իսկ փառատոնի յուրօրինակությունն ապահովեց Աննա Մելիքյանի «Քնքշություն» սերիալը, կինոթատրոնում ցուցադրվեցին կատագերկական մելոդրամայի բոլոր սերիաները: Փառատոնի փակումը վստահված էր «Անծանոթի դիմանկարը» նոստալգիկ դրամային:

Միջոցառումը, որը ներկայանում էր Russian Film festival ապրանքանիշի ներքո, անցկացվել է հոկտեմբերի 21-ից 23-ը և կազմակերպել է ՌՈՍԿԻՆՈ-ն՝ ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ:

«Ռուսական կինոյի օրերի» ծրագիրը Հայաստանում փառատոնը ներառում էր հետևյալ ֆիլմերը՝ «Քնքշություն», «Անծանոթի դիմանկարը», «Կրակ», «Նիկան», «Նիկա», «Բուկա, իմ սիրելի հրեշը»։

Comments are closed.