Նորություններ

«Հայաստան». Վահագն Ռաշ

«Հայաստան». Վահագն Ռաշ

31.10.2022

Երգիչ, երգահան Վահագն Ռաշը ներկայացրել է Համո Սահյանի «Հայաստան ասելիս» և «Հայաստան անունդ տալիս» բանաստեղծությունների հիման վրա գրված «Հայաստան» երգը։ Երաժշտության հեղինակը հենց ինքն է։

Երգը կարծես ուղերձ լինի, որ Հայաստանը սկսվում է յուրաքանչյուրիս ընտանիքից , հայրենիքի, բնության, ավանդույթների, սրբավայրերի հանդեպ անսահաման սիրուց , և այն ամենը ինչ մենք անվանում ենք Հայաստան: Դրանով պայմանավորված էլ տեսահոլովակում նկարահանվել են Վահագնի ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները։

Տեսահոլովակի ռեժիսորն է Մարիամ Գևորգյանը։

Comments are closed.