Նորություններ

Արմավենիների ծառուղի՝ Շառլ Ազնավուրի անունով

Արմավենիների ծառուղի՝ Շառլ Ազնավուրի անունով

02.11.2022

Ֆրանսիայի Կանն քաղաքում Շառլ Ազնավուրի անվամբ արմավենիների ծառուղի է անվանակոչվել:

Զբոսուղին տանում է դեպի Հայոց ցեղասպանությանը և ֆրանսիական դիմադրության շարժման հայազգի անդամներին նվիրված հուշարձան։

Հատկանշական է, որ Շառլ Ազնավուրը Կաննի կինոփառատոնի մշտական մասնակիցներից էր՝ թե՛ որպես դերասան, թե՛ որպես ժյուրիի անդամ։ Նա ամուր կապեր է ունեցել այս քաղաքի հետ և անգամ ստացել է Կաննի պատվավոր քաղաքացու կոչում։

Comments are closed.