Նորություններ

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի հետհաշվարկը տրված է

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի հետհաշվարկը տրված է

11.11.2022

«Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքները բուռն փուլում են: Այս պահին Կարեն Դեմիրճյանի անվան մազահամերգային համալիրում ընթանում են բեմի կառուցման աշխատանքները:

Շուտով կմեկնարկի սպասված շոուի տոմսերի վաճառքը: Տոմսերի քանակը սահմանափակ է:

Նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ»- ի հետհաշվարկի ժամացույցի մեկնարկի արարողությունը: Ժամացույցը միացրեցին 2021 թ.-ին Հայաստանին հաղթանակ բերած Մալենան և «Մանկական Եվրատեսիլ»-ի այս տարվա հայաստանյան պատվիրակ Նարեն:

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին 16 երկիր է մասնակցելու: Այն կկայանա դեկտեմբերի 11-ին` Երևանում:

Տեղեկատվությունը՝ https://armenpress.am/arm/news/1097033.html

Comments are closed.