Նորություններ

Ովքե՞ր կվարեն «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթը

Ովքե՞ր կվարեն «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթը

18.11.2022

«Մանկական ԵԵվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթը, որն անցկացվելու է դեկտեմբերի 11-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կվարեն երգչուհիներ Իվետա Մուկուչյանը, Կարինա Իգնատյանն ու դերասան, երգերի հեղինակ Գարիկ Պապոյանը:

Երգչուհի Իվետա Մուկուչյանը 2016 թվականին LoveWave («Սիրո ալիք») երգով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլում և իր սիրո ալիքներով վերադառնում է եվրատեսիլյան մեծ բեմ՝ արդեն որպես շոուի հաղորդավար:

Գարիկ Պապոյանը եվրատեսիլյան հանդիսատեսին հայտնի է իր հեղինակած Note Alone երգով, որով 2014 թվականին Արամ Mp3-ն ներկայացրել է Հայաստանը և գրավել 4-րդ տեղը: Այժմ Գարիկը կուլիսներից դուրս է գալիս և «Մանկական Եվրատեսիլի» բեմից ողջունելու է բազմամիլիոնանոց լսարանին:
2019 թվականի «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի պատվիրակ Կարինա Իգնատյանն այս մրցույթի մեծ երկրպագու է և կրկնակի մեծ է պատասխանատվությունը հայրենիքում հյուրընկալել 16 երկրից մասնակիցների։

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:

Comments are closed.