Նորություններ
Շնորհավո՛ր տոնդ, սիրելի ուսանող
17.11.2022
Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է։ Մանկավարժական համալսարանը, ի դեմս ռեկտոր Սրբուհի Գևորգյանի, ջերմորեն շնորհավորում է բոլոր ուսանողներին և բարեմաղթանքներ հղում օրվա առթիվ։
Ուսանողը, պետության հենասյունն է, զարգացման ու առաջընթացի կարևորագույն երաշխիքը։ Երկրի հուսալի ապագայի ամենակարևոր գրավականը բանիմաց, կիրթ ու բարձր արժեքներ կրող ուսանողն է:
Երիտասարդ մտավոր ներուժը, հմուտ, մրցունակ և մասնագիտական գիտելիքներով հարուստ ուսանողն է հասարակության առաջընթացի և հզոր պետության գրավականը։
Մարդու կենսագործունեության ամենաակտիվ և հետաքրքիր ժամանակահատվածը ուսանողական տարիներն են՝ բարձրագույն կրթություն, մասնագիտություն, գիտելիքներ, նոր ընկերներ ձեռք բերելու օրեր։
Ռադիո Ֆաման միանում է Ուսանողների միջազգային օրվա առթիվ ՀՀ-ի, Արցախի և Սփյուռքի ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներին ուղղված շնորհավորանքներին, մաղթում հաջողություններ, անկոտրում քայլերով առաջ շարժվելու և երազանքներն իրագործելու հաստատուն կամք։