Նորություններ
Կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ
22.11.2022
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը:
Մրցույթը միտված է միավորելու տաղանդավոր կոմպոզիտորներին աշխարհի բոլոր ծայրերից` ստեղծելով յուրահատուկ հարթակ, որտեղ կմիաձուլվեն երաժշտությունն ու գրականությունը:
Մրցույթի նպատակը տաղանդավոր երաժիշտների բացահայտումն է, արդի պոեզիայի հանրահռչակումը, հայ գրի, խոսքի արժևորումն աշխարհին ամենահասանելի լեզվի՝ երաժշտության միջոցով։
Մրցույթին կարող են մասնակցել ժամանակակից ակադեմիական ուղղվածության կոմպոզիտորներ՝ առանց տարիքային և ազգային սահմանափակումների:
Մասնակցության համար հայտադիմումներն ընդունվում են մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը:
Մրցույթի և մասնակցության վերաբերյալ մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հարթակներում.
https://www.mansuriancompetition.org















