Նորություններ
Դոնալդ Թրամփը՝ փոխնախագահի թեկնածու
23.11.2022
Ամերիկացի ռեփ կատարող Քանյե Ուեսթը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է միանալ նախագահական ընտրությունների իր քարոզարշավին՝ որպես «փոխնախագահի» իր թեկնածու:
Ուեսթը ցանկանում է առաջադրվել 2024 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին:
Նա նաեւ հարցում է անցկացրել հետեւորդների շրջանում՝ փորձելով ճշտել, ըստ նրանց, ինչ կասի Թրամփը: Հիմնականում հետեւեորդները նշել են, որ նա համաձայնություն կտա առաջարկին:
Այն, որ Քանյե Ուեսթը ցանկանում է առաջադրվել 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում հայտնի է դարձել համացանցում տարածված տեսանյութից, որում նա նշում է, որ բրիտանացի հաղորդավար Միլո Յանոպուլոսն աշխատում է իր նախընտրական արշավի համար:
Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը առաջադրվել էր նաեւ 2020 թվականի նախագահական ընտրություններում հավաքելով 1 տոկոսից էլ քիչ ձայներ:















