Նորություններ

Ռոզա Լինը՝ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հատուկ հյուր

Ռոզա Լինը՝ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հատուկ հյուր

25.11.2022

Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի շոուի դեկտեմբերի 11-ի հատուկ հյուրն է Ռոզա Լինը:

«Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան պատվիրակը կկատարի համաշխարհային հիթ դարձած «SNAP»-ը: Այն ճանաչվել է «Եվրատեսիլ»-ի պատմության մեջ ամենաշատ լսված 5 երգերից մեկը «Spotify›»-ում՝ սահմանելով մի շարք համաշխարհային ռեկորդներ: Երգը ստացել է պլատինե կարգավիճակ եվրոպական մի քանի երկրներում:

Վերջերս երգչուհին հյուրընկալվել էր նաև աշխարհահռչակ «The Late Late Show with James Corden» հաղորդմանը և կատարել «SNAP»-ը հայկական մոտիվներով: «Մանկական Եվրատեսիլ»-ի բեմում ևս երգը կհնչի կենդանի կատարմամբ՝ հայկական գործիքներով և ազգային երանգներով:

Comments are closed.