Նորություններ

Վարժարանցիների ցուցադրությունը ՀՊՄՀ-ում

Վարժարանցիների ցուցադրությունը ՀՊՄՀ-ում

30.11.2022

Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետում բացվեց ՀՊՄՀ Հենակետային ավագ դպրոց վարժարանի մշակութային հոսքի կերպարվեստ ենթահոսքի աշակերտների աշխատանքների ցուցահանդեսը։

Բուհի մեկդարյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսը բազմամարդ էր․ ներկայացված էր 10-12-րդ դասարանների 25 աշակերտի 33 աշխատանք։

Մասնագետները նկատում են՝ թեմատիկ բազմազանությամբ աչքի ընկնող ցուցահանդեսին ներկայացված գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքները, մանրանկարները յուրովի գեղեցիկ են։

Ցուցահանդեսը կտևի մինչև դեկտեմբերի 6-ը։

Comments are closed.