Նորություններ
«Ձգողականություն» բալետը` օպերային թատրոնի խաղացանկում
01.12.2022
Կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը գրել է բալետային ներկայացում, որի հիմքում Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրաման է:
Բալետը, որը ստացել է «Ձգողականություն» անվանումը, մարդկային հույզերի, ապրումների, հակադրությունների մասին է: Վաչե Շարաֆյանի համար Շանթի «Հին աստվածներ»-ը իրականում հարազատ նյութ է, որովհետև չորս տարի ապրել և աշխատել է Երուսաղեմում, եղել է տեղի Ժառանգավորաց վարժարանի տնօրենը, հետո փախել է, ամուսնացել, այլ կյանք է ընտրել:
Երկար սպասված բալետի առաջնախաղերը տեղի կունենան դեկտեմբերի 1-2-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:















