Նորություններ
Եթե կինոման եք․․
05.12.2022
Եթե կինոման եք, ուրեմն ծանոթացեք երևանյան կինոթատրոններում դեկտեմբեր ամսվա պրեմիերաներին
«Ազատագրում»՝ պրեմիերան դեկտեմբերի 4-ին
Փախած ստրուկը ճանապարհ է անցնում Լուիզիանայի ճահիճներով՝ խուսափելու պլանտացիայի սեփականատիրոջ հետապնդումից: Այն սպասված ֆիլմ է՜ Ուիլ Սմիթի մասնակցությամբ։
«Ավատար. Ջրի ճանապարհը»՝ րեմիերան դեկտեմբերի 14-ին
Ջեյք Սալին ընտանիքով ապրում է Պանդորա մոլորակի վրա։ Երբ սպառնալիքը վերադառնում է ավարտին հասցնելու այն, ինչը նախկինում սկսվել էր, Ջեյքը պետք է աշխատի Նեյտիրիի և Նավի ռասայի բանակի հետ՝ պաշտպանելու իրենց մոլորակը:
«Կոշկավոր կատուն 2. վերջին ցանկությունը»՝ պրեմիերան դեկտեմբերի 21-ին
Կոշկավոր կատուն հայտնաբերում է, որ արկածների հանդեպ իր կիրքն իր ազդեցությունն է թողել։ Նա սպառել է իր ինը կյանքերից ութը: Այսպիսով նա մեկնում է էպիկ ճանապարհորդության՝ գտնելու առասպելական Վերջին ցանկությունը և վերականգնելու իր ինը կյանքերը:
«Բաբելոն»՝ պրեմիերան դեկտեմբերի 23-ին
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1920-ականների Հոլիվուդում, երբ կինոարդյունաբերությունը շրջադարձային փուլում է՝ անցում համրից դեպի հնչուն կինոյի: Սյուժեի կենտրոնում կլինի մի քանի դերասան, որոնց հաջողակ կարիերան վտանգի տակ է սանձարձակ ապրելակերպի և կրիմինալի պատճառով:















