Նորություններ

«Գլադիատոր 2»-ի նկարահանումները կանցկացվեն Մարոկկոյում

«Գլադիատոր 2»-ի նկարահանումները կանցկացվեն Մարոկկոյում

02.12.2022

Ռեժիսոր Ռիդլի Սքոթը պատրաստվում է «Գլադիատոր»-ի ան նկարահանումներին, որոնք տեղի կունենան Մարոկկոյի Վազարատ քաղաքում։ Շարունակության մասին առաջին անգամ հայտարարվել է 2018թ.-ին։

Նկարահանումների ստույգ ժամկետները հայտնի չեն։ Շարունակության սցենարի վրա աշխատել է Փիթեր Քրեյգը («Բեթմեն»)։ Սյուժեի գործողությունները կծավալվեն առաջին մասից 25 տարի անց եւ կպատմեն նենգ կայսր Կոմոդուսի (Խոակին Ֆենիքս) եղբորորդու մասին։ Ֆիլմի վերջում Լյուցիի կյանքը փրկեց գլխավոր հերոս Մաքսիմուսը (Ռասել Քրոու)։
Նշենք, որ օրիգինալ «Գլադիատոր»-ը թողարկվել է 2000 թվականին եւ արժանացել մի քանի «Օսկար» մրցանակների, այդ թվում՝ «լավագույն ֆիլմ» եւ «լավագույն դերասան» անվանակարգերում։

Comments are closed.