Նորություններ

Այսօր նկարչի միջազգային օրն է

Այսօր նկարչի միջազգային օրն է

08.12.2022

Դեկտեմբերի 8-ին նշվում է Նկարչի միջազգային օրը, որը հաստատվել է 2007թ․՝ «Աշխարհի ժողովուրդների արվեստ» միջազգային ասոցիացիայի կողմից:

Նկարչի մասնագիտությունը հազարավոր տարեկան է, դեռեւս հին մարդիկ ստեղծել են ժայռապատկեր գեղանկարներ։ Հին Եգիպտոսում նկարիչները մեծ հարգանք են վայելել։ Համարվում էր, որ պատկերներն ունեն հրաշագործ ազդեցություն։ Միջին դարերում արվեստի գլխավոր ուղղություններ են համարվել սրբապատկերները, որմնանկարները եւ խճանկարները։ Վերածննդի դարաշրջանում զարգացել է դիմանկարի ժանրը, որ այսօր էլ չի կորցնում արդիականությունը։

Նկարիչներն իրենց մասնագիտության մասին․

Պաբլո Պիկասո՝ «Յուրաքանչյուր երեխա նկարիչ է, դժվարությունն այն է, որպեսզի մնալ նկարիչ՝ դուրս գալով մանկական տարիքից»։

Սալվադոր Դալի՝ «Ես այլասերված եմ, վուայերիստ եմ, սակայն նկարչի համար դա լրիվ նորմալ է»։

Օգյուստ Ռենուար՝ «Նկարչին անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ հաղթահարել ձանձրալի աշխատանքը»։

Կազիմիր Մալեւիչ՝ «Նկարիչը ազատվել է բոլոր գաղափարներից, կերպարներից եւ պատկերացումներից եւ դրանցից հետեւող առարկաներից, այդպիսին է սուպերմատիզմի փիլիսոփայությունը, որը արվեստը տանում է դեպի ինքն իրեն»։

Օդիլոն Ռեդոն՝ «Նկարիչը մտավորական չէ, երբ պատկերում է մերկ կնոջ, նա մեր գիտակցության մեջ թողնում է այն միտքը, որ նա պատրաստվում է հիմա հագնվել»։

Գուստավ Կլիմտ՝ «Ով ուզում է իմանալ իմ, որպես նկարչի, մասին, պետք է ուշադիր ուսումնասիրի իմ նկարները եւ փորձի դրանցից իմանալ, թե ով եմ ես եւ ինչ էի ես ուզում»։

 

 

Comments are closed.