Նորություններ
Համերգ՝ «Շատ արվեստ»
14.12.2022
Արամ Խաչատրյան համերգասրահում դեկտեմբերի 21-ին՝ ժամը 19:30 տեղի կունենա «Շատ արվեստ» խորագրով համերգը։ Համերգը կազմակերպել են Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջը և Քալաշյան պարարվեստի դպրոցը։ Կլինեն երաժշտական, պարային համարներ, յուրահատուկ բեմադրություններ, հատուկ հյուրեր։
Միջոցառմանը կմասնակցեն և ելույթներով հանդես կգան Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի (քոլեջի տնօրեն` ՀՀ վաստակավոր արտիստ Վարազդատ Խաչումյան) և Քալաշյան պարարվեստի դպրոցի (դպրոցի գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմայստեր Ասատուր Քալաշյան) սաները, ինչպես նաև «Կադանս» անսամբլը: Ընդ որում՝ դպրոցի սաները պարային համարները կներկայացնեն քոլեջի նվագախմբի և երգչախմբի կենդանի կատարումների ներքո։















