Նորություններ
Պատկերասրահ՝ ամենաթանկ արվեստի գործը ցուցադրելու համար
15.12.2022
Լեոնարդո դա Վինչիի «Սալվատորե մունդի» կտավը, որը վաճառվել է ռեկորդային 450 միլիոն դոլարով, այժմ պահվում է Սաուդյան Արաբիայում:
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը՝ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը, պատկերասրահ է կառուցում՝ պատմության ամենաթանկ արվեստի գործը ցուցադրելու համար:
Դա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ բրիտանացի հայտնի արվեստաբան Մարտին Քեմփը Մեծ Բրիտանիայի Չելթենհեմի գրական փառատոնում իր ելույթի ժամանակ բացահայտել է, որ արքայազնն իրեն հրավիրել է Սաուդյան Արաբիա՝ կտավը տեսնելու։
Հավելենք, որ Լեոնարդո դա Վինչիի «Սալվատորե մունդի»-ն գրեթե կես միլիարդ դոլարով գնվել է 2017 թվականին Christie’s New York-ում՝ դառնալով պատմության ամենաթանկ արվեստի գործը:















