Նորություններ

Շուշիի թատրոնը՝ Գյումրիում

Շուշիի թատրոնը՝ Գյումրիում

15.12.2022

Երկարատև դադարից հետո Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնն առաջնախաղով ներկայացավ Գյումրիում:

44-օրյա պատերազմից հետո սա առաջին դեպքն է, որ Շուշիի թատրոնը նոր ներկայացմամբ բեմ է բարձրանում:

Ներկայացումը բեմադրել է Արցախի ժողովրդական արտիստ, Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լեոնիդ Հարությունյանը, նկարչական ձևավորումը պատկանում է Դավիթ Ավագիմյանին, երաժշտական ձևավորումը` Վահագն Եսայանին, տիկնիկագործը Հասմիկ Գասպարյանն է։

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Շուշիի թատրոնը գործում էր որպես շրջիկ թատրոն:

Comments are closed.