Նորություններ

Սերգեյ Փարաջանովի թանգարանը հանդես կգա նոր ծրագրերով

Սերգեյ Փարաջանովի թանգարանը հանդես կգա նոր ծրագրերով

10.01.2023

Կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովի թանգարանը 2023-ին նախատեսում է իրականացնել մի շարք միջոցառումներ. այն Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցությամբ կկազմակերպի «Կինոյի տաճար» ցուցահանդեսը, որի շրջանակում կցուցադրվեն հատվածներ «Նռան գույնը» ֆիլմից: Այցելուներին կներկայացվի «Իրական, անիրական Փարաջանովը» խորագրով թատերական ներկայացումը: Նախատեսվում է կինոդիտում-քննարկում, կցուցադրվեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցները:

Թանգարանը Երևանի մնջախաղի պետական թատրոնի հետ կիրականացնի թատերական նախագծեր՝ մնջախաղի միջոցով կենդանացնելով Փարաջանովի ստեղծագործությունները: Տեղի կունենա դասախոսությունների շարք, կմշակվի և կհրատարակվի Փարաջանովի լավագույն ֆիլմերի եռալեզու տեղեկատվական գրքույկը, կստեղծվի ֆոնդային ստեղծագործությունների էլեկտրոնային գեղադիտակը, կհրատարակվի փարաջանովյան աֆորիզմների գիրքը:

Comments are closed.