Նորություններ
Օվկիանոսում մարդու գործունեությունը կործանարար հետևանքներ ունի ծովային կաթնասունների համար
12.01.2023
Վերջին տարիներին մարդու գործունեության հետևանքով օվկիանոսների աղտոտումը կտրուկ աճել է և արդեն իսկ կործանարար ազդեցություն ունի որոշ կենդանիների համար: Գիտնականները պարզել են, որ նավերի և հորատման հարթակների աղմուկը կետերի մոտ առաջացնում է կեսոնային հիվանդություն, փոխում է նրանց վարքը, և նրանք սկսում են ափ նետվել։
Պարզվում է, նույնիսկ դելֆինները երբեմն չեն կարողանում այնքան բարձր ճիչեր արձակել, որպեսզի լսելի դառնան միմյանց համար, ինչն, ի վերջո, կարող է բացասաբար ազդել նրանց առողջության և պոպուլյացիայի թվաքանակի վրա։
Ձայնը ծովային կենդանիների համար տեղեկատվության ամենակարևոր աղբյուրներից մեկն է: Ի տարբերություն լույսի՝ ջրում ձայնը տարածվում է տասնյակ, եթե ոչ հարյուրավոր կիլոմետրեր: Արդյունքում կետանմանները, այդ թվում՝ դելֆինները, ստեղծել են ձայների միջոցով հաղորդակցության բարդ համակարգ։
Դելֆինները ստիպված են իրենց ձայնը բարձրացնել, որպեսզի գերազանցեն օվկիանոսում մարդու գործունեության արդյունքում առաջացած աղմուկը:















