Նորություններ

Հունվարի 11-ը Շնորհակալության միջազգային օրն է

Հունվարի 11-ը Շնորհակալության միջազգային օրն է

11.01.2023

Հունվարի 11-ը Շնորհակալության միջազգային օրն է: Առաջին անգամ շնորհակալություն բառը գրանցվել է Փարիզում հրապարակված զրուցարան-բառարանում 1586 թվականին: Այս տոնը հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի կողմից:

Հունվարի 11-ին յուրաքանչյուր ոք պետք է արտաբերի «շնորհակալություն» բառը 100 և ավելի անգամ:

Երախտագիտություն հայտնելու բառերը մոգական նշանակություն ունեն. այն երջանկություն է պարգևում դիմացինին, ուշադրության է արժանանում և դրական էմոցիաներ փոխանցում:

Հոգեբանները վստահ են, որ շնորհակալությունը «բանավոր գուրգուրանք» է, որն ի վիճակի է հանգստացնել մարդուն: Եվ շատ կարևոր է, որ այն արտաբերվի ի սրտե:

Comments are closed.