Նորություններ
Ջեյմս Քեմերոնը` «Ավատար 3» ֆիլմի մասին
18.01.2023
Կանադացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը պատմել է «Ավատար 3» ֆիլմի որոշ ծրագրերի մասին:
Քեմերոնը նշել է, որ սյուժետային փոփոխություններ է պատրաստվում անել։
«Ես կօգտվեմ նրանից, թե ինչն է մարդկանց ամենաշատը դուր եկել երկրորդ մասում եւ ինչն է ամենաշատը քննարկվել: Ես կարող եմ շտկել որոշ բաներ, սակայն դա կտրուկ չի լինի։ Միգուցե ես մի փոքր կշտկեմ մանրամասները, որպեսզի կենտրոնանամ այն բաների վրա, որոնց մարդիկ արձագանքում են», — ասել է ռեժիսորը:
Նա հավելել է, որ երրորդ ֆիլմի պատմողը կլինի Լոակը, եւ ոչ թե Ջեյք Սալին, ինչպես առաջին երկու մասերում է։ Նրա խոսքով, ֆրանշիզայի հաջորդ ֆիլմերում պատմողները կփոխվեն։















