Նորություններ
Նոր մրցանակներ՝ «Գարուն ա» ֆիլմին
18.01.2023
Ռոման Մուշեղյանի «Գարուն ա» ֆիլմը շարունակում է հաջողություններ գրանցել միջազգային կինոփառատոններում։
Ֆիլմը ներկայացվել է Մադրիդի կինոփառատոնին՝ արժանանալով երկու մրցանակի՝ «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» եւ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։
Անցյալ տարվա ընթացքում ֆիլմը ներկայացվել է բազմաթիվ կինոփառատոնների և ստացել բազմաթիվ մրցանակներ։
Հիշեցնենք, որ այն էկրաններ է բարձրացել 2022 թվականի մարտի 1-ին։ Ֆիլմը պատմում է արցախյան քառօրյա պատերազմի ընթացքում փոփոխվող ճակատագրերի, ընտանիքի, սիրո եւ հայրենիքի գերագույն արժեք լինելու մասին։















