Նորություններ

«Հաջողության բանաձևը» 7 տարեկան է

«Հաջողության բանաձևը» 7 տարեկան է

18.01.2023

7 տարի առաջ սկիզբ դրվեց մի հետաքրքիր ու արդյունավետ նախագծի, որը Բանաձևի թիմի համար պետք է դառնար կենսակերպ, նոր գաղափարների ու նախագծերի հիմք, իսկ մեր բազմաթիվ հեռուստադիտողների համար` մասնագիտական ուղին ճիշտ ընտրելու հնարավորություն:

Մենք կարողացանք արժանանալ սիրելի հեռուստադիտողի, հետևորդների վստահությանը, որովհետև 2555 օր մեր ստեղծագործական թիմն աշխատեց անմնացորդ նվիրումով:

7 տարվա ընթացքում դուք ծանոթացաք ամենատարբեր մասնագիտությունների` 320-ից ավելի թողարկումների միջոցով, դուք ավելի լավ ճանաչեցիք Մանկավարժական համալսարանը, դուք հնարավորություն ունեցաք հաղորդման շնորհիվ բացահայտելու հետաքրքիր մասնագետների, հայտնաբերեցիք նոր տաղանդներ ձեր մեջ, իսկ մենք թևեր առանք ձեզնից:

Դուք մեր հավատարիմ ուղեկիցը եղաք 7 տարի: Յոթ տարին հասունության տարիք է և բավականաչափ լուրջ ցուցիչ՝ հեռուստատեսային  նախագծի համար, որը միայն 3 անգամ եթեր չի հեռարձակվել աբողջ գոյության ընթացքում` պատերազմով պայմանավորված: 133 ժամ և 8 հազար րոպե եթերում։

Առանց Ձեզ չէր կայանա մեր նախագիծը, սիրելի մարդիկ։ Ու այն կապրի երկար: Մենք կաշխատենք, քանի դեռ կան մարդիկ, ովքեր չեն գտել հաջողության իրենց բանաձևը:                                                                                                                                                                                 Հաջողության բանաձևի թիմ

Ռադիո «Ֆամա»-ն շնորհավորում է հաղորդման ստեղծագործական խմբին, մաղթում երկար տարիների հեռուստաեթեր և բազմաթիվ հաջողություններ, իրենց հաջողության բանաձևը գտած բազմաթիվ հեռուստադիտողներ։

 

Comments are closed.