Նորություններ

Երթ՝ ի հիշատակ զոհերի հիշատակի

Երթ՝ ի հիշատակ զոհերի հիշատակի

19.01.2023

Մանկավարժական համալսարանի դասախոսական կազմն ու ուսանողները բազմամարդ երթով մասնակցեցին Սումգայիթում, Բաքվում, Գանձակում և այլ քաղաքներում հայ ազգաբնակչության դեմ ադրբեջանական իշխանությունների ոճրագործությունների զոհերի ոգեկոչման արարողությանը։

Աբովյանականները ծաղիկներ խոնարհեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարևանությամբ գտնվող խաչքարին և մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը։

Արարողությանը ներկա էին պաշտոնատար անձինք, այլ բուհերի ներկայացուցիչներ ևս։

1988-1990թթ. ադրբեջանական իշխանություններն իրականացրին հայերի զանգվածային ջարդ, ինչի հետևանքով վտարանդի դարձավ Ադրբեջանի հայկական համայնքը։

Տեղեկատվությունը՝ https://aspu.am

 

Comments are closed.