Նորություններ

«Գլադիատոր» ֆիլմը կունենա շարունակություն

«Գլադիատոր» ֆիլմը կունենա շարունակություն

20.01.2023

Նորզելանդացի դերասան Ռասել Քրոուն պատմել է «Գլադիատոր» ֆիլմի շարունակության մասին։

Քրոուն հայտնել է, որ նախագիծը քննարկել է ռեժիսոր Ռիդլի Սքոթի հետ։ Ըստ այդ նախագծի՝ այն նոր պատմություն է, որում տղան, ով նույնպես ցանկանում էր գլադիատոր դառնալ, մեծացել է ու հիմա կայսր է։  Քրոուն չի ծրագրում մասնակցել ֆիլմում։

Հավելենք, որ 2001 թվականից «Գլադիատոր» ֆիլմի շարունակության բազում տարբերակներ են մշակվել։ Նախագիծը պաշտոնապես հաստատվել է Paramount Pictures-ի կողմից 2018 թվականին, 2022 թվականի վերջին տեղեկություններ հայտնվեցին նկարահանումների մոտալուտ մեկնարկի մասին։

Comments are closed.