Նորություններ

ՀՊՄՀ ուսանողը՝ միջազգային մրցույթի հաղթող

ՀՊՄՀ ուսանողը՝ միջազգային մրցույթի հաղթող

23.01.2023

Օրերս Շարմ էլ Շեյխ քաղաքում անցկացվեց «Կարմիրծովյան աստղ-2023» միջազգային մրցույթը, որին մասնակցում էին բազմաթիվ երկրներից երաժիշտ-կատարողներ, պարային խմբեր։

Միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնում էր 9 երաժիշտ-կատարող, այդ թվում նաև Մանկավարժական համալսարանի երաժշտական կրթության բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Սյուզաննա Մկրտչյանը։

Վերջինս մրցույթի «Դաշնամուր» անվանակարգում զբաղեցրեց 1-ին պատվավոր հորիզոնականն ու արժանացավ GRAND PRIX տիտղոսին։

Սյուզաննա Մկրտչյանը երաժշտությամբ զբաղվում է արդեն 14 տարի, ունի մրցույթների մասնակցության մեծ փորձ, ինչպես նաև բազմաթիվ մրցանակներ ու պարգևներ։

www.aspu.am-ի  հետ զրույցում ուսանողուհին խոստովանում է՝ այս մրցույթին առավել մեծ պատասխանատվությամբ է մոտեցել․«Հավատում էի իմ ուժերին, ձգտում, որ պատվով ներկայացնեմ Հայաստանը։ Մեր երկրից միայն ես էի ներկայացնում այդ անվանակարգը․ կատարեցի բարդ ստեղծագործություններ՝ Էդվարդ Աբրահամյանի «Պրելյուդիա» և Էռնեստո Լեկուոնայի՝ «Մալագուենա»»,-նշում է ուսանողուհին և հավելում՝ իր հաղթանակում մեծ դերակատարում ունի իր դասախոս-ղեկավարը՝ Երաժշտության ամբիոնի պրոֆեսոր Տիգրան Ալավերդյանը։

Սյուզաննա Մկրտչյանը թեև սովորում է 1-ին կուրսում, սակայն վստահ է՝ նոր հաղթանակները դեռ առջևում են, քանի որ կա ուսանող-դասախոս արդյունավետ համագործակցություն, որը, որպես կանոն, տալիս է իր դրական արդյունքը։

Տեղեկատվությունը՝ www.aspu.am

Comments are closed.