Նորություններ
«Ուժեղը». նոր երգ՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոսներին
27.01.2023
«Ազգային երգիչ» հեռուստանախագծի հաղթող Հարություն Մկրտչյանը երկրպագուներին է ներկայացրել «Ուժեղը» երգը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Լևոն Գալստյանին և բոլոր քաջ հայորդիներին:
Երգի տեսահոլովակը ստեղծված է իրական պատմության հիման վրա։
Երգի երաժշտության հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, գործիքավորումն իրականացրել է Արմեն Սարգսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Վահե Հարությունյանն է:















