Նորություններ

Ուսանողների ձմեռային հանգիստն՝ Աղավնաձորում

Ուսանողների ձմեռային հանգիստն՝ Աղավնաձորում

06.02.2023

Փետրվարի 1-5-ը ՀՊՄՀ Աղավնաձորի ուսումնական բազայում իրենց ձմեռային հանգիստն անցկացրին Մանկավարժական համալսարանի 60 ուսանող, յուրաքանչյուր ֆակուլտետից 6 հոգի՝ բարձր առաջադիմությամբ և հայրենիքի պաշտպանությանը մասնակցած։

Ձմեռային հանգստին մասնակցում էր նաև ՀՊՄՀ ավագ դպրոց-վարժարանի սան, որն արդեն ընտրել է իր ապագա մասնագիտությունը և առաջիկայում համալրելու է Մանկավարժականի ուսանողների շարքերը։

Հինգ օրերի ընթացքում ուսանողները մասնակցեցին տարբեր սեմինար-քննարկումների, սպորտլանդիաների, հանդիպեցին ՀՊՄՀ պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի հետ, ներգրավվեցին ժամանցային, ձմեռային խաղերում։

Բացի այդ, սովորեցին ազգային պարեր, նշեցին Սուրբ Սարգսի տոնն ու կերան աղի բլիթ, ունեցան ակտիվ, հագեցած հանգիստ, խաղացին Քվեստ, ձեռք բերեցին նոր ընկերներ։

Ուսանողներն իրենց գոհունակությունը հայտնեցին ծրագրից, և հույս հայտնեցին, որ նման միջոցառումները շարունակական կլինեն։

«Ձմեռային հանգիստ» ծրագիրն իրականացվում է արդեն 10-րդ տարին․ ի տարբերություն մյուս բուհերի, Մանկավարժականի ուսանողներն այս ծրագրից օգտվում են ամբողջությամբ անվճար:

Ծրագրի ավարտին մասնակիցները վերադարձան ջերմ ու դրական լիցքերով, հանգստացած և լիարժեք պատրաստ ուսումնական գործընթացին։

Տեղեկատվությունը՝ ՀՊՄՀ պաշտոնական կայքի

Comments are closed.