Նորություններ
«Բաց արա». նոր տեսահոլովակ Hayat Project-ը
07.02.2023
Hayat Project խումբը, որի «Հարսանիք», «Հորքուրի գանձ», «Զիզի բիզի» և մի շարք այլ երգեր վերջին տարիներին հաճախ հնչում են Հայաստանում կազմակերպված գրեթե բոլոր խնջույքներին, երկրպագուների դատին է հանձնել «Բաց արա» հայտնի երգը՝ նոր մեկնաբանությամբ:
Երգի տեսահոլովակը նկարահանվել է «Գործակալ 044. օպերացիա Գառնի» ֆիլմի դրվագներով, կինոնկար, որը կինոթատրոններում կլինի մարտի 2-ից:Hayat Project-ը ձևավորվել է Գյումրիում: Խմբի անդամներն են Հովհաննես Սերոբյանը, Նարե Հովհաննիսյանն ու Գեւորգ Հակոբյանը, պրոդյուսերը Վահե Կիրակոսյանն է:















