Նորություններ
Փետրվարի 10-ը՝ պատմության մեջ
10.02.2023
Փետրվարի 10-ը պատմության մեջ նշանավորվում է մի շարք իրադարձություններով: Հենց այս օրն է հայտնագործվել արդուկը՝ անփոխարինելի սարքը, առանց որի անգամ պատկերացնել հնարավոր չէ անթերի զգեստապահարանը: Իրականում արդուկի նախատիպեր եղել են դեռ մ.թ.ա. 4-րդ դարում, սակայն որպես սարք այն պատրաստվել ու գործարկվել է 1636 թվականին, կշռելով 10 կգ:
Այսօր է նաև Հուլիոս Կեսարն անցել Ռուբիկոն գետը, ինչից հետո նրա «Ռուբիկոնն անցա» արտահայտությունը դարձել է թևավոր խոսք, որ նշանակում է՝ անհավատալի փորձության հաղթահարում:
1920 թվականի այս օրը ստեղծվել է Ազգերի լիգան, 1946-ին՝ տեղի է ունեցել Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի առաջին նիստը, այսօր նաև մետրոպոլիտենի գործարկման օրն է նշվում՝ 1863-ին այս օրը Լոնդոնում մարդիկ աշխարհում առաջին անգամ օգտվեցին մետրոպոլիտենից։
1938 թ. այս օրը ծնվել են Դոնալդ Կնուտը՝ ամերիկացի գիտնական, համակարգչային գիտությունների նշանավոր մասնագետ, ու Գեորգի Վայները՝ ականավոր գրող ու լրագրող, մի շարք աղմկահարույց դետեկտիվների հեղինակ, 1890 թ.՝ նոբելյան մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի ու Սովետական Միության նշանավոր գրող Բորիս Պաստեռնակը:
1837-ի այս օրն է մահացել ռուս ականավոր գրող, բանաստեղծ ու դրամատուրգ Ալեքսանդր Պուշկինը:















