Նորություններ
«Զուլալի»-ն արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի
15.02.2023
Փետրվարի 7-12-ը Ֆրանսիայում կայացած Նանտի միջազգային կինոփառատոնի (Univerciné Nantes) շրջանակում ցուցադրված ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» լիամետրաժ ֆիլմն արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին (1er Prix du Public)։
Փառատոնի մրցանակակիր է համարվել ընդամենը երկու ֆիլմ, որոնցից մեկը «Զուլալի»-ն է: Փառատոնի գլխավոր պաստառին հենց «Զուլալի»-ն է պատկերված:
«Զուլալի»-ն երեք մասից բաղկացած պատում է, որ բացահայտում է ընտանեկան մեծ ողբերգությունը: Միայնության զգացումով մարդիկ մենակ չեն հեռավոր գյուղում, նրանք միասին են հաղթահարում ցավն ու տանջանքը՝ տարածելով սեր և չկորցնելով հույսը վաղվա օրվա հանդեպ: Գյուղում ապրում է մի ընտանիք՝ տարեց տանտիկինը, տղան՝ Նազարոսը և նրա մայրը՝ Զուլալին: Փոքրիկ Նազարոսը մտածում է տարօրինակ Զուլալիի, մինչև հարյուր տարեկան չապրած պապու և այլ հարցերի մասին:















