Նորություններ

Հովհաննես Այվազովսկին՝ «ուկարաինացի» նկարիչների շարքում

Հովհաննես Այվազովսկին՝ «ուկարաինացի» նկարիչների շարքում

21.02.2023

Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը Հովհաննես Այվազովսկուն դասել է ուկրաինացի նկարիչների շարքը:

Թանգարանի կայքի՝ Այվազովսկու մասին հոդվածում ծովանկարչի ազգությանը վերաբերող բաժնում նշվում է, որ նա ուկրաինացի է։

Նշենք, որ Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը, ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին, ֆրանսիացի իմպրեսիոնիստ Էդգար Դեգայի «Ռուս պարուհի» կտավը վերանվանել է «Ուկրաինական զգեստով պարուհի»։

Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը նաև ուկրաինացի է ճանաչել նկարիչ Արխիպ Կուինջիին։

Հավելենք, որ ազգությամբ հայ Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ֆեոդոսիայում (Ռուսական կայսրության Տավրիդայի նահանգ, այժմ՝ Ղրիմ, ՌԴ)։

Comments are closed.