Նորություններ

Արտավազդ Փելեշյանը տոնում է ծննդյան 85 ամյակը

Արտավազդ Փելեշյանը տոնում է ծննդյան 85 ամյակը

22.02.2023

Փետրվարի 22-ին վավերագրական կինոյի կենդանի դասական Արտավազդ Փելեշյանը նշում է ծննդյան 85-ամյա հոբելյանը։

«Մենք», «Մեր դարը», «Կյանք», «Տարվա եղանակները», «Սկիզբ», «Մարդկանց երկիրը» հանրահայտ ֆիլմերի ռեժիսոր տարածական մոնտաժի տեսությունն ուսումնասիրվում և ուսուցանվում է աշխարհի հայտնի կինոինստիտուտներում։

Նրա գործունեությունը սկսվել է դեռեւս Մոսկայում ուսանելու տարիներից՝ 1963-ից։ Արվեստագետի եւ նրա գործունեության մասին աշխարհում հրատարակվել են բազմաթիվ գրքեր ու նկարահանվել ֆիլմեր։ Արվեստագետը համագործակցել է անվանի կինոռեժիսորների հետ, օրինակ՝ Միխալկով-Կոչալովսկու «Սիբիրիադա» ֆիլմում հեղինակել է վավերագրական հատվածը, հանդես է եկել նաեւ սեփական սցենարներով, որոնցից մեկի հիման վրա Միքայել Վարդանովը բեմադրել է «Աշնանային հովվերգություն» ֆիլմը, հանրահայտ «Մենք ենք մեր սարերը» ֆիլմում էլ նկարահանվել է Ռեւազի կերպարում։

«Երբ իմ ֆիլմն անվանեցի «Մենք», ես նկատի եմ ունեցել հայ ժողովրդին, որը, սակայն, մեծ ՄԵՆՔ-ի ընդամենը մի մասն է»:

«Իմ ֆիլմերի «թերությունն» այն է, որ դրանց մեջ բառեր չկան։ Իմ ֆիլմերի առավելությունն այն է, որ դրանց մեջ բառեր չկան»։
Արտավազդ Փելեշյան

 

 

Comments are closed.