Նորություններ

Դպրոցներում կանցկացվի առողջ սնվելու շաբաթ

Դպրոցներում կանցկացվի առողջ սնվելու շաբաթ

01.03.2023

Մարտի 6-10-ը Զառ գյուղի Ժ․ Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցում կանցկացվի առողջ սնվելու շաբաթ:

Միջոցառմամբ տոնում են Դպրոցական սննդի միջազգային օրը, որն արդեն բարի ավանդույթ է դարձել Հայաստանում «Դպրոցական սնունդ» ծրագրում ներգրավված դպրոցների համար:

Դպրոցական սննդի միջազգային օրն այս տարի անցկացվում է «Մեր փոփոխվող սննդակարգը՝ մեթոդներ, ճաշացանկ և ուտեստներ» խորագրով: Այս անգամ տարրական դասարանների աշակերտներն ուսուցիչների հետ միասին կբացահայտեն առողջ սնվելու հիմնական սկզբունքները՝ կատարելով թեմատիկ առաջադրանքներ։

Տոնը համախմբելու է տարրական դասարանների դպրոցականներին և նրանց ծնողներին։ Երեխաները կմասնակցեն տարբեր խաղերի, ինտերակտիվ ներկայացման։ Խոհարարի և սննդաբանի կողմից ծնողների համար կկազմակերպվի առողջ սննդի վարպետաց դաս՝ մասնակիցներին առողջ սնվելու հիմունքներին ծանոթացնելու, «Դպրոցական սնունդ» ծրագրին ծնողների ուշադրությունը հրավիրելու և երեխաների ճաշացանկում բանջարեղենի և մրգերի ընդգրկման կարևորության մասին նրանց հիշեցնելու համար:

Comments are closed.